«Այս կեղծ երկընտրանքը՝ Մոսկվա թե Վաշինգտոն, որ մեզ հասցրեց այս օրվան, մենք պետք է մոռանանք։ Երկրորդը, աշխարհը բազմազան է, և պետք է համագործակցություն ունենանք հնարավորինս շատ գործընկերների հետ։ Վերջին հաշվով, աշխարհի զգալի մասը, հատկապես՝ եվրասիական մայրցամաքում կան բազմաթիվ խաղացողներ, որոնք չեն ուզում, որ պանթուրանիզմը հաղթի, իսկ պանթուրանիզմի դեմ պայքարելու լավագույն և ամենաճիշտ տեղը Հայաստանն է»։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է: