«Հրաժարվելուն զուգահեռ՝ Փաշինյանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ՝ եթե Հայաստանի հարավը Ադրբեջանի կողմից օկուպացվի, օրինակ՝ Մեղրիի, կամ Գորիսի, կամ Ջերմուկից դեպի Երասխ հատվածներից, ապա այդ դեպքում կթիրախավորվի Ադրբեջանը, որովհետև կասվի՝ Հայաստանը պատրաստ է եղել ճանապարհները տալ, ինչին համաձայն չի եղել ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ում հրապարակված նրա վերջին հոդվածն այս քարոզչական ֆոնն ապահովելու համար էր»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։