168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ Սոցապ նախարարություն են գնացել, այլ ոչ թե Կառավարություն, քանի որ նպաստների, աշխատավարձերի ու թոշակների ծրագրերը Կառավարությանը ներկայացնում է նախարարությունը, հաջորդիվ եթե իրենց պահանջները չբավարարեն, արդեն բողոքի ակցիաները կիրականացնեն Կառավարության շենքի մոտ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Արցախի Հանրապետությանը գումարներ տրամադրելու մասին և պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀ-ն սառեցրե՞լ է Արցախին գումարներ հատկացնելու գործընթացը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բյուջեին հասանելիություն չունի։