ՔՊ-ն իշխանության եկավ, որպեսզի պետությանը վերադարձներ նախկինների թալանը, բայց ինքը դարձավ իսկական թալանչի։ Օրինական ու անօրինական միջոցներով թալանում են պետությունն ու վատնում պետական միջոցները։
Հիմա համեմատեք այս թվերը ու տեսեք՝ նախկինո՞ւմ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին էին երկիրը թաղում պարտքերի տակ, թե՞ հիմա։ Փաշինյանի իշխանության 6 տարում պարտքի միայն տոկոսների վճարումը 2,8 անգամով ավելացել է՝ 140 մլրդ դրամից հասնելով 394 միլիարդի։