ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ ամբիոնից հրապարակային դիմել է Ալեն Սիմոնյանին, Անդրանիկ Քոչարյանին, Բաբկեն Թունյանին ու Արփի Դավոյանին, ասելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և տվել 3 օր ժամանակ, որ իրենք էլ վայր դնեն իրենց մանդատները։
Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է. Արծվիկ Մինասյան