168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առնվազն տարօրինակ է համարել, որ կառավարությունը նոր է հիշում «Պետական գաղտնիքի մասին» օրենքում առկա գաղտնիության կարգերի մեջ տողեր առանձնացնել ԶՈւ կարիքների և պաշտպանության համար գնումների մասին՝ սպառազինություն, միջոցներ, ծառայություններ և այլն: