«Իրական քաղաքականությունը մենք տեսնում ենք գետնի վրա։ Ադրբեջանն ուղղակիորեն սպառնում է Հայաստան ներխուժմամբ՝անընդհատ զորավարժություններ կազմակերպելով թե՛ Նախիջևանում, թե՛ Արցախի օկուպացված տարածքներում»։
«Կա մի մեծ տարբերություն։ Նախկին իշխանությունը մեծաքանակ զենք էր գնում, քիչ խոսում, իսկ ներկաները շատ քիչ զենք են գնում, բայց շատ են խոսում։ Օրինակ՝ Ֆրանսիայից գնում են շատ քիչ զենք, բայց շատ թանկ գնով, կամ՝ Հնդկաստանից գնում են չփորձարկված զենք։ Սա ռազմական բալանսը չի կարող փոխել։ Սրանից բացի, կա մասնագետների խնդիր։ Հարց է առաջանում՝ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Վրաստանով հնդկական զենքը թողնելո՞ւ են, որ հասնի Հայաստան»,- իր մտահոգությունները ներկայացրեց քաղաքագետը։
«Այս պայմաններում է, որ հակառակորդը պարտադրելու է Հայաստանին ճնշումներ՝ շարունակելով Հայաստանից տարածքներ պոկելու քաղաքականությունը։ Իհարկե, Փաշինյանը փորձում է խաղաղության քողի ներքո հասնել նրան, որ ադրբեջանական զորքը դուրս գա Հայաստանից, բայց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խաղաղության գործընթացը խաբկանք է, իսկ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանը կտիրանա ՀՀ այն տարածքներին, որոնք ուզում է»,- ասաց նա։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակի վրա է գտնվում, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ: Այն, ինչ այսօր չենք կարող ասել:
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Արարատ Միրզոյանին ասաց, թե որքան նա շատ է խոսում ՀՀ սուվերենությունից ու տարածքային ամբողջականությունից, այնքան դրա կորուստն է ունենում երկիրը։
Հայաստանի զինված ուժերի 15 զինվորի զոհվելը ցույց տվեց Հայաստանի իշխանության «բարդակ» և փնթի վիճակը։ Այո՛, 15 զինվորի մահվան պատասխանատուները պետք է պատժվեն, բայց չեմ կարծում, որ սրանք՝ այս իշխանությունը, այնքան քաղաքական կամք կունենա, որ կպատժի ինքն իրեն. չէ՞ որ մեր զոհերը հետևանքն են այն ելակային քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։