ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ կանոնդադրության 11-րդ հոդվածում նշված է՝ եթե որևէ պետություն ցանկանում է դուրս գալ կազմակերպությունից, ապա դրա մասին տեղեկացնում է 6 ամիս առաջ։ Իսկ 6 ամիս անց եթե դիմումը հետ չի վերցնում, ապա համարվում է ՀԱՊԿ-ից դուրս եկած։ Սակայն հարաբերությունների սառեցման վերաբերյալ կանոնադրությունում որևէ կետ չկա։
«Մենք որևէ բան չենք ավելացնում, սպասում ենք, որ ուրիշ երկրները գան, մեզ համար անեն։ Որևէ մեկին մեզանից վանելը բացասական է, պետք է այնպես անենք, որ չվանենք, և հակառակը՝ մտածենք, մեր օգտին ավելացնենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։