Երեկ Մայր Աթոռում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հոգևորականին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարել էին սրտի ստենդավորում։
Երեկոյան ժամերգությունը Գիշերայինի և Առավոտյանի հետ կազմում է ժամերգությունների երեք գլխավոր ժամապահերը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է, ամբողջ տարվա մեջ չի կատարվում միայն Ավագ Շաբաթ օրը: Սբ. Ներսես Շնորհալու հրահանգով սովորություն է եղել Երեկոյան ժամերգությունից առաջ Յայսմաւուրք կարդալ: Երեկոյան ժամերգությունը կատարվում է մայրամուտից առաջ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ՝ եդաւ ի գերեզմանի»: Այս ժամն Աստվածորդու թաղման խորհուրդն ունի, որովհետև Հովսեփ Արիմաթիացին այդ ժամին իջեցրեց Հիսուսի մարմինը խաչի վրայից և դրեց գերեզմանի մեջ: