«Օրինակ, ես իմ ամենասարսափելի երազում չէի կարող պատկերացնել, որ կարող է մի գեղեցիկ օր ոտնձգություններ լինեն «Հայաստանի փոքրիկ երգիչների» հանդեպ։ Նախ, քանի որ այն վաղուց արդեն ազգային արժեք է և տասնամյակներ մեր պետության մշակութային խորհրդանիշ է համարվում, հետո էլ՝ երեխաներ են, այնուամենայնիվ, երեխաների հանդեպ հայերն այլ վերաբերմունք ունեն»։
Գյումրիում Երեխաների պաշտպանության օրը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 10 օր անց «Ազնավուր հիմնադրամից» չի հնչել որևէ պաշտոնական դիրքորոշում կատարվածի մասին: Տավուշի «Տա լույս» երգչախմբի փոքրիկներին անբեմ թողնելու ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ակցիան չի արժանացել այս հիմնադրամի կողմից որևէ գնահատականի: