Երևանում այսօր ավարտվեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը, որը բոյկոտեցին հարավկովկասյան երկու երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն նստաշրջանին մասնակցեցին խորհրդարանականներ Թուրքիայից։ Չնայած հանգամանքին, որ Թուրքիան Եվրանեսթ ԽՎ անդամ չէ, նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված լիագումար նիստին մասնակցում են թուրք խորհրդարանականներ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է հայ և թուրք խորհրդարանականների համատեղ լուսանկարը՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում «պատմական հանդիպում» է տեղի ունեցել Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանականների միջև։
Ազգային ժողովում արդեն երկրորդ օրն է՝ ընթանում են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի երևանյան նիստերը:
ՀՀ Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ ԽՎ-ի, 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: