Կարճատեսին ազատում է մինուս թվից, բայց շարունակում է կրել կարճատես ախտորոշումը և չի ազատվում այն ցուցումներից, որոնք տրվում են կարճատեսներին․ ծանրության բարձրացում, ծննդաբերություն և այլն։ Եթե կարճատեսության աստիճանը բարձր է, ակնահատակում կան խնդիրներ՝ ճաքերի, պատռվածքների տեսքով, ցանցաթաղանթը բարակ է, պետք է հսկել բուժառուին և անհրաժեշտության դեպքում իրականացնել ակնահատակի լազերային ամրացում, որ հետո չունենան այլ խնդիրներ՝ կապված ցանցաթաղանթի շերտազատման հետ։
Գարնանային կատարը սեզոնային ալերգիկ հիվանդություն է և շատ է տարածված արևոտ երկրներում, որովհետև հիմնական դրդիչ գործոնն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է երեխաներին՝ մանկապատանեկան հասակի, և ունի շատ ծանր ընթացք որոշ երեխաների մոտ: Արտահայտվում է աչքերի սաստիկ քորով, կարմրությամբ, կոպերի թեթևակի այտուցով, և ակնաճեղքից հաճախ լինում է սպիտակավուն լորձային արտադրություն: Բուժում չստանալու պարագայում հիվանդությունը կարող է բարդանալ անգամ եղջերաթաղանթի խոցի առաջացմամբ: