Նաիրյան երկաթե վրեժի գաղափարը, բնականաբար, նպատակայնորեն անտեսվում է «կրթողների», գրականագետների և «գրականագետների» կողմից, քանի որ չի բխում «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությունից։
Սույն հոդվածի նպատակն է՝ ցույց տալ Եղիշե Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նաիրի» վեպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցող (նաև դրանից դուրս) մի շարք գրականագետներ և «գրականագետներ», լռում են:
Իսկ ինչո՞ւ մեր գրականագետները և «գրականագետները» «Կրթվելը նորաձև է» շարժմանը չեն խոսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ այս գաղափարը, իրոք, հստակ կա Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում և կարող է այդ մասին խոսել հանրության առաջ, ինչը, այս դեպքում, արդեն բացարձակ ճշմարտություն է:
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում են ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի վրա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրենք իրականացնում են բալանսավորված արտաքին քաղաքականություն:
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։