Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ԵՄ անդամակցության միայն ապագայի մտադրությունների մասին։ Սակայն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ առաջիկայում Եվրամիության անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթաց կսկսի։
Հայաստանի կառավարությունը վտանգավոր պատրանք է մշակում, թե Եվրոպայի հետ մերձեցումն ավտոմատ կերպով կփոխհատուցի ռուսական ուղղությամբ կորուստները:
«Ակնհայտ է, որ արտաքին գործոնները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռուս-ուկրաինական պատերազմով, աստիճանաբար թուլանում են»,- 168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսպես արձագանքեց պաշտոնական վերջին վիճակագրության ցուցանիշներին, որոնք փաստում են՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումների հոսքը Հայաստան զգալիորեն նվազել է։
Կառավարության բախտն այս տարի ակնհայտորեն բերեց. ի տարբերություն շատ երկրների, ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության օգտին էին։ Դրանք մեծապես նպաստեցին տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովմանը։