«Իհարկե, սա ՀՀԿ-ին չի ազատում վարչապետի նոր թեկնածու ունենալու պատասխանատվությունից, բայց «Հայաստան» խմբակցության պարագայում, երբ վարչապետի թեկնածուի հարցում չեն կողմնորոշվում, ինձ մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք նրանք հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանից, թե՞ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի ուզում վարչապետ լինել: Նրանք ունեն վարչապետի թեկնածու, խորհրդարանի գործունեության այս մանդատն էլ չի սպառվել, եթե հայտարարություն չենք լսել Քոչարյանից, որ նա հրաժարվում է նման հավակնությունից, զարմանալի է, որ նրանք քննարկելու հարց ունեն այս թեմայով»: