«Հետևաբար, երբ տեղի է ունենում վերափորձաքննություն, հնարավոր է մեկ տարի հետո տեղի ունենա վերափորձաքննություն, հնարավոր է ստանան նոր խումբ։ Վատթարացման դեպքում խումբն իջնի, այսինքն՝ երկրորդից՝ դառնա առաջին խումբ, և բարելավման դեպքում դառնա երրորդ խումբ։ Հիմա ունենք զինծառայողներ, որոնք երկրորդից դարձել են երրորդ, հետևաբար՝ իրենք զինհիմնադրամի շահառու լինելուց արդեն դադարել են»,- պարզաբանեց Դավիթ Խաչատրյանը։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական կենսաթոշակների» և «Պետական նպաստների» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։