Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվել է նախազգուշացում:
Դեկտեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարեց Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը: