«Երկու օր է՝ հետևում եմ մսավաճառներին, Սննդամթերքի անվտանգությանը խորհուրդ կտամ հասկանան, թե ո՞ւմ են ուղարկում այդ խանութները, և ի՞նչ նոր կոռուպցիայի աղբյուր է ստեղծել։ Պատահական բան չեմ ասում, ի՞նչ է նշանակում՝ մի խանութում շատ լավ է, բայց մյուս խանութից, շատ կներեք, մորթված գառն ամբողջությամբ կամ կեսը վերցնում-տանում են, ո՞ւր են տանում։ Ժողովրդի հախից են գալիս, որ մի քանի չինովնիկի հարստացնեն»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։