«Արվում են ուղիղ, համարձակ հայտարարություններ, որոնց վրա հայկական կողմն աչք է փակում՝ մինչև հիմա հուսալով, թե հնարավոր է Թուրքիային տարանջատել Ադրբեջանից ու հարաբերություններ կառուցել՝ առանց ադրբեջանական ազդեցության։ Պետք է հասկանանք, որ այս հարցում Թուրքիան, դասական իմաստով, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ և որևէ քայլ չի անելու, քանի դեռ Ադրբեջանն իր օրակարգը չի բավարարել»։