«Մեր պայքարն արդար է, մենք փորձում եք այնպես անել, որպեսզի երկիրը չզրկվի գիտատեխնիկական գրադարանից։ Աշխատակիցներն այստեղ աշխատում են 80-100 հազար դրամով, նրանք նվիրյալ են, կարողացել են այս գրադարանն այսքան տարի պահել։ Սա խարան է նաև ՀՀ-ի համար, որ հայտարարվել է, թե երկիրը չպետք է ունենա գիտատեխնիկական գրադարան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
«Այս ամենն իրականում ենթադրում է գրադարանի ոչնչացում: Այստեղ փաստենք, որ Ազգային գրադարանի ֆոնդը, որին նախատեսված է միացնել Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերից ինչ որ հատված, կազմում է մոտ 7 մլն։ Անգամ ողջ հանրապետության խոշոր գրադարանների փաստաթղթային ֆոնդերի հանրագումարը չի գերազանցում Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի չափը, որը կազմում է մոտ 22 մլն փաստաթուղթ: