Բռնապետության մի բևեռում եթե բռնություն գործադրող վարչակարգն է, ապա մյուսում ժողովուրդն է, որը վախի կամ հարկադրանքի պայմաններում ենթարկվում է բռնապետին։ Սակայն բռնապետությունը ոչ միշտ է գործում ժողովրդի կամքին հակառակ, այն հաճախ ընթանում է ժողովրդի հույզերի ու տրամադրությունների հունով և դրանց վրա կառուցում առանձին մարդկանց կամ սոցիալական, կրոնական, ազգային որևէ խմբի թիրախավորելու իր ուղեգիծը։
168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
Մենք հակադրվեցինք Ռուսաստանին, այսպես կոչված, «բռնապետություններին», որոշեցինք, որ մենք Կովկասում ժողովրդավարության մարգարեն ենք, ունենք Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի սինթեզը, որը պետք է խոսի ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ, բացատրի, թե ինչ է ժողովրդավարությունը, տարածի այն։