Այսօր առավոտյան մի խումբ ձկնաբույծներ բողոքի երթով հասել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ձկնաբույծների գնահատմամբ՝ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատել, ձուկ արտադրել ու արտահանել, պատճառաբանելով, թե շատ են օգտագործում ՀՀ ջրային ռեսուրսները։
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից, ինչ Ադրբեջանը տոտալ բլոկադայի ենթարկեց Արցախի Հանրապետությունը, սփյուռքի հայկական տարբեր գաղթօջախներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Լիբանանից մինչև Վիեննա ու Միացյալ Նահանգներ։ Բոլորի պահանջը մեկն էր՝ բացել արցախահայության կյանքի ճանապարհը։ Սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային զուգահեռ՝ Վիեննայում շարունակվում էին բողոքի ակցիաները՝ տեղի տարբեր պետական կառույցների մոտ։ Բողոքի ակցիայի պահանջի ու […]