Այսօր խորհրդարանում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կրկին անպատասխան թողեց լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցեր։ Մինչդեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նա և իշխանական պատգամավորները լրագրողներին հորդորում էին մանրակրկիտ լուսաբանել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի նիստում։