«Հայաստանում գոյություն ունեցող՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ դիսկուրսը կրում է ներքաղաքական բնույթ և միտված է հանրային կարծիքի մանիպուլյացիային»,- այս մասին այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը։
«Բազմավեկտորությունը Ղազախստանն ամրապնդում է, որոշակիորեն փոխելով վերջին տարիների իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, խորացվում են հարաբերությունները միջինասիական երկրների ու Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի հետ»,- ասաց նա։