6 անչափահաս երեխաների և կնոջ հետ Մկրտիչ Մարգարյանը բնակվում է գյուղի հին գոմին կից փոքր կառույցում։ Այդ սենյակն ընտանիքի համար ծառայում է և՛ որպես խոհանոց ու հյուրասենյակ, և՛ որպես ննջասենյակ։ Կառույցն ունի երկու շատ փոքր պատուհան, որոնք ցրտի պատճառով, արդեն մի քանի ամիս է՝ չեն բացվում, սենյակն օդափոխելու միակ միջոցը դուռն է, որը ցրտի պատճառով հաճախ չի բացվում. սենյակը կցրտի։
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։