Երբ մեծ փիլիսոփա Սոկրատը մեռնում էր, նրա աշակերտները հավաքվեցին նրա շուրջը: Փիլիսոփայի հակառակորդները դատապարտել էին նրան մահապատժի` թունավորումով: Նա ինքը պետք է ըմպեր թույնով լցված բաժակը: Թույնը խմելուց առաջ Սոկրատը պատվիրեց իր սիրելի աշակերտներից մեկին աքլոր զոհաբերել: