«Ադրբեջանը մեզ ամենավատ վերաբերմունքն է ցուցաբերել, պատերազմ, բլոկադա, ռմբակոծություն, հավատ չկա։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները այգեգործի, ջրագծի վրա աշխատող հայի են սպանել։ Առանց կոնկրետ երաշխիքների՝ արցախահայության վերադարձը մի քիչ դժվար եմ պատկերացնում»։