Եթե հաշվի ենք առնում սեպտեմբերյան մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը, ապա երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը, Արցախում Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ ավարտին հասցրեց պատերազմական գործողությունների հաջորդ փուլը: Նա նշել էր, որ 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարել է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ.
Առանց Արցախի՝ չի լինելու Հայաստան, թշնամին Արցախով չի բավարարվի, և երբ մենք համաձայնեցինք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չմնացին, Արցախը բռնազավթվեց և հայաթափվեց։
«2020 թվականի պատերազմից հետո դասակարգել ենք մեր առաջնահերթ խնդիրները՝ կարգավիճակ, անվտանգություն, դիվանագիտություն, ժողովրդագրական, սոցիալական վիճակ և այլն։ 44-օրյա պատերազմից հետո անվտանգությունը մեզ համար թիվ մեկն է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը։