«Արցախը եղել է Հայաստանի անվտանգության դարպասը, և այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը, ոտնձգություն է նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, օրվա իշխանությունը չի կարող լուծել, նրանք պատրաստ չեն այսօր իրենց տեղը զիջելու կարող ուժերի։ Երբ մարդն իր անձնականն ավելի է գերադասում, քան պետական շահը, ունենում ենք նման ցավալի իրավիճակ։ Նիկոլի և իր իշխանության հետ ես չեմ կարող ապագա կանխատեսել»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։