«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ իրավապահ համակարգն իր գործառույթները պատշաճ չի կատարում, իսկ Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը նա համարում է ժողովրդավարությունը և հատկապես ՏԻՄ կառավարումը գերեզմանելու փորձ:
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: