Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում սկսել է անկանոն կրակ արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ։ Չնայած կրակոցները հատուկ թիրախ չունեն, բայց դրանք լսում են սահմանամերձ գյուղերում, կրակոցները հիմնականում հնչում են գիշերները։ Վերջին 2-3 օրերի ընթացքում գիշերները սահմանամերձ Մովսես գյուղում կրակոցների ձայները պարզ լսվում են։ Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց, որ ադրբեջանական կողմից վերջին անգամ այդ ուղղությամբ […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, շարունակում է պայքարը: Շարժումը մայիսի 9-ից Տավուշից տեղափոխվել է Երևան և արդեն հստակ ձևակերպել ու հանրությանը ներկայացրել է իր պահանջը՝ իշխանությունների հրաժարական: Միայն այդ ճանապարհով հնարավորություն կստեղծվի կասեցնել, այսպես կոչված, սահմանազատման այն գործընթացը, որով ՀՀ տարածքները զիջում են Ադրբեջանին, վստահ ասում են շարժման մասնակիցները։
«Ավելի մեծ զենքերից էլ է կրակոցներ եղել, մարդիկ որոշ չափով սովորել են, բնակիչների շրջանում խուճապ չկա»,- եզրափակեց Արմեն Փոլադյանը։