Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի: Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել […]