«Կարծում եմ՝ ռուսական գազին ամբողջությամբ չեն կարող փոխարինել, որովհետև «Բաքու-Ջեյհան»-ով Ադրբեջանն իր գազն ուղարկում է Եվրոպա, և այնպես չէ, որ «Բաքու-Ջեյհան»-ին զուգահեռ գազատար կա։ Եվ այնպես էլ չէ, որ իրենց մոտ մեծ քանակությամբ գազ կա, դրա համար ինչ-որ քանակությամբ եթե տան, այդ հնարավորությունը կարող է տալ հայկական կողմին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Եղիազարյանը։
Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը «բնապահպանների» միջոցով հումանիտար աղետ է ստեղծել Արցախում՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։
Նոյեմբերի 16-ին խորհրդարանում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով Կառավարության ընդունած՝ քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու որոշմանը, հայտնեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։