Օրեր առաջ տեղի է ունեցել «հրթիռների գործով» հերթական դատական նիստը և հերթական անգամ մերժվել փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց գործով անցնող բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Անդրիկյանը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլին է մոտեցել: Այս մասին 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը: Վկաների թիվը 23 է, որոնց թվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
2025 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին առաջադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող մեղադրանքին (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:
Այսօր՝ փետրվարի 18-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը՝ դռնբաց: Նախագահող դատավորն է Արթուր Ոսկանյանը: