«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելին ստանալ այս գործընթացից, ուստի անընդհատ տարատեսակ պահանջներ են շրջանառվում կամ արվում են հայտարարություններ, որոնք չեն տեղավորվում տրամաբանական գործընթացի շրջանակում։ Այս ամենի էական պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը ստեղծվել է ՀՀ արտաքին քաղաքական հարաբերություններում, այն անկայունությունն է, որը կա ՀՀ-ի շուրջ արտաքին առումով, վստահելի գործընկերների բացակայությունը մի իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարությունը հրաժարվել է ՌԴ-ի դաշնակցային ակտիվ հարաբերություններից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից»,- ասաց Արեշևը։
«Նման զարգացումներն են ադրբեջանական կողմին վստահություն տալիս բարձրացնելու ամենամարտահրավերային հարցերը, որոնք կարելի էր միայն երազում պատկերացնել։ Չէ՞ որ այս թեման հակամարտության առաջին օրվանից չի հայտնվել օրակարգում, այն վերջին տարիներին է առարկայացել, անընդհատ փոքր-փոքր հայտարարություններով փորձ է արվել բացել նման թեմա, որից հետո էլ վրա է հասել պահանջներ բարձրացնելու պահը։ Նման տրամաբանությամբ կարելի է անվերջ նոր պահանջներ բերել բանակցային սեղան»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։
«Միանշանակ է, որ Արևմուտքը չի մասնակցի բանակցություններին՝ որպես միջնորդ, սա Ադրբեջանի կարմիր գիծն է դառնում, իսկ ՀՀ-ն գուցե ռուսական միջնորդությանը չհամաձայնի, ինչը ևս կբխի Ադրբեջանի շահերից, որը ցանկանում է միայնակ, առանց ականատեսների, միջնորդների բանակցել։ Սակայն այս պահի դրությամբ, կարծում եմ՝ երկու տարբերակն էլ դիտարկվում է Ադրբեջանի կողմից՝ թե ուղիղ բանակցություններ, թե ՌԴ միջնորդություն, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամբողջական իրագործման անհրաժեշտություն է քննարկվելու»,- նշեց նա։
Մինչ Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային համաժողովը, Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ադրբեջանական կողմը գուցե սպասում է աշխարհաքաղաքական նշանակության մի շարք իրադարձությունների, որոնցից հետո կկողմնորոշվի՝ ինչ սցենարով առաջ շարժվել։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, թե գործընթացը որքան կախյալ է աշխարհաքաղաքական իրադարձություններից։
«Եթե նույնիսկ ուշադրություն դարձնենք թուրքական հաղորդագրությանը, ապա դրա կեսը Երևան-Բաքու հարաբերությունների և ռեգիոնի մասին է»,- ասաց Արեշևը՝ ակնարկելով, որ դա նշանակում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում այդ օրակարգն ունի առանցքային դեր։
«Ադրբեջանն այս նուրբ փուլը շատ լավ է հասկանում, ուստի ձգձգում է՝ փորձելով ստանալ հնարավորն ու անհնարը, հատկապես, երբ չկան միջնորդներ, չկան զսպման արդյունավետ մեխանիզմներ, և գործընթացն արտաքին ազդեցության տարրերով, սակայն ընթանում է նաև իր տրամաբանությամբ ու իր խնդիրներով։ Ուստի երբեմն՝ կառավարելի, սակայն նաև անկառավարելի այս գործընթացով ռեգիոնն առայժմ հեռու է խաղաղության իրական օրակարգից»,- ասում է նա։
Հուլիսի 2-ից Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը։