«Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» Մտթ. ԺԶ 13, 16)։
Նոր Կտակարանը Հին Կտակարանի լրումն է՝ ամբողջացումը, և մենք՝ որպես քրիստոնյաներ, նորկտակարանյան ճշմարտություններից սովորում ենք հետևել Քրիստոսին և Քրիստոսով արժանանալ հավիտենական կյանքի և փրկության: Ինչպես Առաքյալն է ասում՝ կերակուրը դեր չունի մեր փրկության համար, կարևորը հավատքն է (Գործք 15:20):