Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հարկերի հավաքման աննախադեպ կատարողականներով, խոսում գերակատարումների մասին։ Ամեն ամիս շոուներ էր կազմակերպում կառավարության նիստերի ժամանակ։ Ամիսը չավարտված՝ հարկային մուտքերի բարձր կատարողականների վերաբերյալ տվյալներ էր հրապարակում։