Երևանի քաղաքապետարանն աուդիտ կիրականացնի․ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության ծառայությունների մատուցման համար մատակարար է ընտրվել «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն։ Մատուցող ընկերության հետ, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, հրատապ մեկ անձ ընթացակարգով իրականացված գնման պայմանագրի գինը 36 միլիոն դրամ է։
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Էկոնոմիկայի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները:
Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները մինչ օրս գաղտնի են պահվում: 168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցած այս տեղեկությունը հաստատեցին նաև Հաշվեքննիչ պալատից:
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները հոկտեմբերի 12-ից վերսկսեցին քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը։ Սեպտեմբերի 8–ից բողոքի ակցիաներ անող քոլեջի դասախոսական անձնակազմը բարձրաձայնում է քոլեջի տնօրենի անօրինականությունների մասին և պահանջում նրա հրաժարականը։