«Պատրիոտ» միության ղեկավար Աշոտ Համբարձումյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում կոչով դիմեց իր մարտական ընկերներին. «Տղե՛րք, մենք հայրենիք ենք կորցնում. այս բարձր ամբիոնից, որտեղից մենք սկսել ենք մեր ազատագրական պայքարը, կոչով դիմում եմ ձեզ՝ դուրս եկեք այդ սոցիալական ցանցերից, մի կողմ դրեք անձնական ամբիցիաները»: