«Բանաձևն արդեն պարտադիր քաղաքական փաստաթուղթ է, ոչ իրավական, այն մասին, որ միջանցքը պետք է պարտադիր բացել, որպես ցեղասպանության կանխարգելման, կանխման միջոց, որպես ՄԱԿ-ի դատարանի որոշման ի կատար ածում։ Նաև՝ որպեսզի ստեղծվի հանձնախումբ, նաև փաստահավաք խումբ ուղարկվի Արցախ՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո։ Սա մաքսիմումն է, որ ես սպասում եմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։