45 օր է՝ Արցախի Հանրապետությունը, 120 հազար արցախահայեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Այս օրերի ընթացքում բազմաթիվ անհատներ, հասարակական կազմակերպություններ փորձել են իրազեկման ու բողոքի ակցիաներ իրականացնել Երևանում, այդ թվում՝ սփյուռքում Արցախի շրջափակման մասին աշխարհին տեղեկացնելու համար։ Եղել են նաև անհատներ, որոնք «Բացում» նախաձեռնության շրջանակներում քննարկումներ են անցկացրել՝ պարզելու, թե ինչ ճանապարհով կարող են հասնել Արցախի կյանքի ճանապարհի բացմանը։