Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ համացանցից են տեղեկացել, որ ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով է կրակում, այդ կրակոցների ձայները գյուղերում բնակիչները լսել են։ Կութում կրակոցների ձայները լսում են հեռվից, գյուղում դրանք գրեթե չեն լսվում։
168.am-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղին հասցված վնասները հաշվարկել են, սակայն այս պահին կոնկրետ թիվ չի կարող նշել։