«Մեզ այլևս մատաղ անելու երեխա չի մնացել, մենք պիտի խելք հավաքենք, դիվանագիտությունն առաջ տանենք, նորմալ մարդկանցով ու դաշնակիցներով շրջապատենք Հայաստանն ու առաջ գնանք։ Եթե այս կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում որևէ բան անել, թող ասի՝ մեզ մոտ չստացվեց, ժողովուրդ, ու հեռանա»,- եզրափակեց Անահիտ Մարտիրոսյանը։
«Այսօրվա իշխանությունը մեր հայրենիքին ու ժողովրդին ձեռք է առնում, իրենց այս ժողովուրդը պետք չէ, իրենց պետք են իրենց փողերը, ունեցվածքը։ Մեկ անգամ Արկադի Տեր- Թադևոսյանն ասաց, որ ամոթ է աղքատ երկրում լինել հարուստ։ Վազգեն Սարգսյանն էլ ասել է՝ մի կռվեք աթոռի համար, կռվեք հողի համար, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Վաղը-մյուս օրն աթոռ դնելու տեղ չեք ունենալու։ Իրենց թվում է, որ վաղը թուրքը Հայաստանն ու Արցախը վերցրեց, իրենք ապրելո՞ւ են, չեն ապրելու, փախնեն էլ՝ չեն ապրելու»,- շեշտեց Անահիտ Մարտիրոսյանը։
«Այն մղձավանջը, որի միջով մենք ենք անցել, ոչ մեկին չենք ցանկանում։ Տեսեք՝ Հայաստանում այսօր ինչքան միլիարդատերեր կան, ամբողջ մեր ժողովրդի քրտինք ու արյունն է, ինչպե՞ս կարելի է այսպես ապրել։ Ի՞նչ դարձան սրանք, նույնիսկ չգիտեն էլ, թե ինչպես է լինելու իրենց վախճանը, սարսափելի է լինելու»,- եզրափակեց Անահիտ Մարտիրոսյանը։