ԱՄՆ պաշտոնական տվյալներով` 2026թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՄՆ բնակչության թվաքանակը հասել է 342.62 միլիոնի։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում երրորդ պետությունը` զիջելով միայն միլիարդանոց Հնդկաստանին և Չինաստանին։ ԱՄՆ-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում 1991թ. դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվել է բնակչության թվաքանակով այդ ժամանակվա երրորդ պետությունը` ԽՍՀՄ-ը։ Վերջին տարիներին ԱՄՆ բնակչության բնական աճը կտրուկ նվազում է` իր հետ բերելով մի շարք հետևանքներ։