Վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգում նկատելի է բանկային կապիտալի, նաև բանկային շահույթների խիստ կենտրոնացում։ Դա ակնհայտ է որոշ բանկերի և հատկապես «Արդշինբանկի» պարագայում։
Կենտրոնական բանկի պարտավորությունների մեջ է մտնում ստուգել նաև «Ամերիաբանկը» ձեռք բերող բանկի, այդ թվում՝ բաժնետերերի կազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որից հետո հաստատել կամ մերժել գործարքը։
Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ տարաձայնություններ են առաջացել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի միջև: Պատճառը կրկին Ռ. Վարդանյանի՝ քաղաքականություն մուտք գործելն է: Նուբար Աֆեյանը, ըստ մեր աղբյուրների, համոզված է, որ այդպիսով լուրջ վնաս կհասցվի «Ավրորային»: