Բժիշկ, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլյովան ասում է, որ բանանը, նարինջը և շոկոլադը սրում են ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում, ըստ shantnews-ի՝ նա թվարկել է ալերգիա ունեցողների համար վնասակար այլ մթերքներ։
Խոսելով բարդիի մասին՝ բժիշկը նշել է, որ նրա ծաղկափոշին քամու միջոցով հեշտությամբ ցրվում է և հայտնվում է մինչև սաղարթը ծաղկելը։ Նրա խոսքով, հեշտությամբ տարածվում է ուռենու ծաղկափոշին: