Այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, պաշտպանական գերատեսչությունը նոր հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել էր հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: