1919 թվականի նոյեմբերին Սյունիքի ռազմական բախումները կարևոր հաղթանակ էին հայկական ուժերի համար, քանի որ ադրբեջանական ռազմական ծրագիրը հստակ էր՝ գրավել Հայաստանն ամբողջությամբ: Սյունիքում հաջողելու դեպքում կոտրվելու էր պետության ողնաշարը, ու գործի էին անցնելու Ղազախում գտնվող մի քանի հազարանոց զորքերը, որոնց առաջադրանքն էր՝ գրավել Երևանը: Սյունիքում և ռազմաճակատի այլ ուղղություններում հայկական զորքերը կարողացան կանխել թուրք-ադրբեջանական ծրագիրը:
Այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է, ճիշտ է։ Իսկ ահա իշխանական քարոզչության մյուս մասը, որ իբրև թե Փաշինյանը Հայաստանին ինքնիշխանություն է պարգևում, մեծագույն սուտ է, ինչն ապացուցվում է ամենաթարմ իրադարձություններով։ Իրականում նա ընդամենը փոխում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման ուղղությունը՝ ռուսականից դարձնելով ադրբեջանաթուրքական։
Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։