ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումին, այնտեղ Հայաստանի հասցեին հնչած հայտարարություններին՝ արձանագրեց, որ Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հերթական նվաստացումը։
Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը: «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից։ Սա որևէ կերպ մեզ չի շեղում մեր ռազմավարությունից՝ համբերատար, կառուցողական, ակտիվ կերպով աշխատել՝ օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դարձնելու համար։