Բա եղա՞վ, նայի ոնց ֆռռացրեց. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին:
Ի՞նչ հիմքերով է 2021 թվականին ծախսվել հիմնադրամից հատկացված գումարները. Թադևոս Ավետիսյան։
Տարբեր պայմանագրերով «Հայաստան» հիմնադրամը կառավարությանն է փոխանցել 52 մլրդ 703 մլն դրամ. Տիգրան Խաչատրյան։
«Ուղիղ կապ չունե՞ն իրենք. գլուխ էին գովում, որ ուղիղ կապ ունեն Ալիևի հետ,- Արցախում առկա իրավիճակի մասին վարչապետի հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելեց,- Թող ուղիղ կապն իր կառուցողական գործընկերոջ վրա ազդի, թե՞ բանի տեղ չեն դնում արդեն: Արցախի մեծ մասը թուրքերը վերցրին արդեն՝ վե՞րջ: Սա հումանիտար կատաստրոֆա է»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօր Դատարանը քննում է Վլադիմիր Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մերժման որոշման դեմ բողոքը:
Արցախում տեղի ունեցողն այսօր հումանիտար աղետ է: Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս ուղերձով են այսօր Արցախի կանայք` երեխաների հետ միասին մասնակցում Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպված խաղաղ հավաքին:
ՔՊ-ն խուսափում է «կարմիր գծերից»։
Այսուհետ խաղադրույքներ կկարողանան անել միայն բանկային հաշվից. ամեն ինչ տեսանելի կլինի. Փաշինյան:
Լաստանավերով բեռների փոխադրման ծախսը Կառավարությունը կսուբսիդավորի:
ՏՏ ոլորտի ընկերություններին կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի եկամտահարկի 50 %-ը։
Չի կարող լինել իրավիճակ, որ բանակում ինչ-որ օղակ բացակայի. Վլադիմիր Վարդանյան:
«Խաղաղության օրակարգ» հայտարարած երկիրը պատրաստ է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցերը. Վարդանյան:
Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա, թերևս, մեր պատմական առաքելությունն է»:
Խաղաղապահների առակայությունը և որոշ դերակատարությունը չպետք է անտեսենք. Վլադիմիր Վարդանյան։
«Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հեքիաթներ ներդրումների ու մեկ միլիարդի մասին
Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին և հայկական կողմի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, սակայն այդ դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակել է Արցախին մատակարարող գազատարը:
Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցման խնդրին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններով փորձում է շեղել խաղաղության օրակարգից.
«Ադրբեջանն արդեն շուրջ 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»։
«Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից: Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության հետևանքով»,- Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախում ստեղծված իրավիճակը չենք կարող ամբողջությամբ բարդել ռուսական կողմի վրա. Տիգրան Աբրահամյան:
Հարցերի չլուծումը կարող է բերել՝ Արցախի հայաթափման ու նոր պատերազմի. Տիգրան Աբրահամյան։
Արցախում ստեղծված հումանիտար աղետը,. նաև աղետ է անվտանգության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան:
Փաշինյանին ասել եմ՝ քո քայլերով երկիրը բերել հասցրել ես կապիտուլացիայի եզրին. Իշխան Սաղաթելյան:
Փակ հանդիպումից դուրս ենք եկել ու ասել՝ մեր մտահոգությունները կրկնապատկվել են. Իշխան Սաղաթելյան:
Հերթական անգամ ժողովրդի թիկունքում պատրաստում են նոր դավադրություն. Իշխան Սաղաթելյան:
Աշխատանքներ ենք տանում, որ համահայկական դիմադրությունը վերածվի համաժողովրդական ընդվզման. Իշխան Սաղաթելյան:
Այս իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվանալ Արցախի հարցից. Իշխան Սաղաթելյան։
Իշխանությունները մերժեցին ընդունել թշնամու ագրեսիան Արցախի նկատմամբ. Իշխան Սաղաթելյան: